Հավաքականի խաղերի նախաշեմին Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF (Առաջին հայկական ճակատ) անդամները Կիպրոսում հանդիպել են թիմի ավագ Վարազդատ Հարոյանի և Հովհաննես համբարձումյանի հետ Կիպրոսում։
«Տղերքը մարտական տրամադրվածությամբ պատրաստվում են կռիվ տալ Հայաստանի համար ֆուտբոլային դաշտում»,- ասվում է FAF-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականը շուտով կսկսի նախապատրաստվել ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության վերջին հանդիպումներին։ Սեպտեմբերի 24-ին մեր հավաքականը Երևանում ուժերը կչափի Ուկրաինայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 27-ին կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։