Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած ձյուդիոստ Ֆերդինանդ Կարապետյանը մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ մասնակցում է հուլիսի 1-ից 8-ը Խորվաթիայի Պորեկ քաղաքում անցկացվող «Դեպի ոսկին» օլիմպիական մարզումային ճամբարին:
Oլիմպիական խաղերից առաջ սա Ձյուդոյի Եվրոպական Միության կազմակերպած վերջին մարզումային ճամբարն է, որին մասնակցում են բոլոր ուժեղագույն ձյուդոիստները: