«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզան վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Յուվենտուս»: Այս մասին տեղեկացնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:
Իտալացի ֆուտբոլիստը 2 մրցաշրջան կանցկացնի Ա Սերիայի չեմպիոնի կազմում, որի համար ակումբը 10 միլիոն եվրո կվճարի:
Ըստ համաձայնագրի ՝ «Յուվենտուսը» հետագայում իրուվունք կունենա գնել Կիեզայի տրանսֆերը:
Նշվում է, որ Կիեզայի ամբողջական տրանսֆերը կազմելու է 40 միլիոն եվրո: