Ազգերի լիգայի եզրափակչում հաղթողի կոչումն էին վիճարկում Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները։
Թիմերն ընդմիջման գնացին առանց միմյանց դարպասը գրավելու։ Հանդիպման հաշիվը բացվեց միայն 64-րդ րոպեին․ Իսպանիայի կազմում գոլի հեղինակ դարձավ Օյարզաբալը։ Ընդամենը երկու րոպե անց Կիլիան Մբապեի փոխանցումից հետո Կարիմ Բենզեման հավասարեցրեց հաշիվը։ Ֆրանսիացիներին հաղթանակ պարգևեց հենց Մբապեն՝ աչքի ընկնելով հիմնական ժամանակի ավարտից ընդամենը տասը րոպե առաջ։
Այսպիսով, Դիդյե Դեշամը ևս մեկ տիտղոս նվաճեց իր սուպերթիմի հետ։
Ֆրանսիան դարձավ այս մրցաշարի երկրորդ հաղթողը։ Առաջինը Պորտուգալիայի հավաքականն էր։