Շանհայում շարունակվում է ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարը։
Ավարտվել է քառորդ եզրափակչի վերջին հանդիպումը։ Իտալացի Մատեո Բերետինին երկու սեթում 7-6(8), 6-4 առավելության հասավ ավստրիացի Դոմինիկ Տիմի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Ալեքսանդր Զվերևի հետ։ Սաշան ավելի վաղ երեք սեթում հաղթել էր Ռոջեր Ֆեդերերին։
Եզրափակչի ուղեգրի համար միմյանց դեմ կպայքարեն նաև Ստեֆանոս Ցիցիպասն ու Դանիլ Մեդվեդևը։ Հույն թենիսիստը այսօր պայքարից դուրս էր թողել մրցաշարի գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչին, իսկ Մեդվեդևը երկու սեթում հաղթել էր Ֆաբիո Ֆոնինիին։
Կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները կկայանան վաղը։