Նյու Յորքում շարունակվում է կորոնավիրուսի պանդեմիայի դադարից հետո թենիսային առաջին մրցաշրջանը՝ Ցինցինատիի Մասթերսը։
1/16-րդ եզրափակիչում հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը ուժերն էր չափում իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի հետ։
Խաչանովը 7-6(8), 6-1 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ ու դուրս է եկել 1/8-րդ եզրափակիչ։ Հաջորդ փուլում Կարենը հանդիպելու է Ռիշար Գասկե-Ռոբերտո Բաուտիստա Ագուտ զույգի հաղթողի հետ։
Հաղթանակով է մեկնարկել նաև մրցաշարի գործող չեմպիոն Դանիլ Մեդվեդևը։ Հաղթանակ է տարել նաև Թենիս Սանդգրենը։ Նա պայքարից դուրս է թողել Ֆելիքս Օժե-Ալյասիմը։