ԱՄՆ ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup մրցաշարի երկրորդ տուրում ուժերն է չափել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0,5:0,5 հաշվով։
Նշենք՝ Կարլսենը մրցաշարի առաջատարներից է։ Նա 1,5 միավոր ունի և առաջին հորիզոնականը կիսում է ամերիկացի Հանս Նիմանի հետ, որը երկրորդ տուրում 1։0 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ։
Արոնյանը 1 միավոր ունի և գտնվում է 4-րդ տեղում։ Առաջին տուրում նա ոչ-ոքի էր խաղացել Հանս Նիմանի հետ, իսկ երրորդ տուրում կմրցի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուջայի հետ։
Sinquefield Cup-ին ընդհանուր առմամբ 10 շախմատիստ է մասնակցում։