ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, կստանա The Best մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ի լրագրող Ֆրանսեսկ Ագիլարը, ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվողը կստանա այդ մրցանակը։
Հաղթողի անունը հայտնի կդառնա փետրվարի 27-ին Փարիզում կայանալիք արարողության ժամանակ։ Մրցանակին հավակնում են նաև Կիլիան Մբապեն (ՊՍԺ, Ֆրանսիա) և Կարիմ Բենզեման («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա):
Նշվում է նաև, որ ՖԻՖԱ-ն խնդրել է բոլոր թեկնածուներին ներկա լինել այս արարողությանը։ 2021 թվականի ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակը նվաճել է Ռոբերտ Լևանդովսկին՝ առաջ անցնելով Մեսսիից և Մոհամեդ Սալահից։