Կիսապաշտպան Աարոն Ռեմսին կմիանա «Քարդիֆ Սիթիին», հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Նրա փոխանցմամբ՝ խաղացողի և ակումբի միջև պայմանագրի բոլոր մանրամասներն արդեն համաձայնեցված են։
L’Equipe-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ուելսի հավաքականի ավագ Աարոն Ռեմսին, որի կարիերան «Յուվենտուսում» խափանվեց մի շարք վնասվածքների պատճառով, հայտնվեց «Նիցայում», ուր նա անցած ամառ տեղափոխվեց ազատ գործակալի կարգավիճակով:
Աղբյուրը գարնանը հայտնել էր նաև, որ կողմերն ակտիվորեն բանակցություններ են վարում պայմանագիրը մի քանի տարով երկարաձգելու շուրջ, և հաջողության դեպքում խաղացողի ընտանիքը ծրագրում էր Ուելսից տեղափոխվել Ֆրանսիա: