Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականի աշխարհի չեմպիոն Ադիլ Ռամին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ հավաքականի ավագը դառնալու հավանականության մասին՝ նշելով, որ որ դրա համար դեռ վաղ է, քանի որ այդ փաստը միայն ավելի մեծ ճնշում կգործադրի երիտասարդ խաղացողի վրա:
«Նա կարող է լինել հավակնորդներից մեկը, բայց կարծում եմ, որ դեռ վաղ է դրա համար: Ինչո՞ւ է վաղ: Որովհետև այն չպետք է ճնշում գործադրի նրա վրա, իսկ երբ դու կապում ես ավագի թևկապը, մարդիկ և թիմակիցներդ սկսում են այլ կերպ նայել քեզ»,- գրել է Ռամին Թվիթերում:
Ֆրանսիայի հավաքականն առանց ավագի է մնացել այն բանից հետո, երբ դարպասապահ Ուգո Լյորիսն ավարտեց միջազգային կարիերան: Մբապեն ավագի հավակնորդներից մեկն է։