Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրը» մոտ է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեի հետ պայմանագիր կնքելուն՝ ֆուտբոլիստի համար 40 մլն եվրո առաջարկելով մյունխենյան ակումբին: Այս մասին իր Twitter-ում հայտնել է CBS-ի լրագրող Ջեյմս Բենգեն։
Աղբյուրի համաձայն, Մանեի աշխատավարձը «Ալ-Նասրում» կարող է կազմել 40 միլիոն եվրո՝ հարկերի վճարումից հետո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մանեն ինքն է հավանություն տվել «Ալ Նասր» տեղափոխության համար: 2022/2023 մրցաշրջանում Սադիոն «Բավարիայի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 25 միլիոն եվրո: Ավելի վաղ սենեգալցի հարձակվողը հանդես է եկել «Լիվերպուլում», «Սաութհեմփթոնում» և «ՌԲ Զալցբուրգում»: