Մոսկվայի ԲԿՄԱ-ն նոր պայմանագիր է առաջարկել կիսապաշտպան Ալան Ձագոևին:
Sport24-ի հաղորդմամբ, մոսկովյան ակումբի նոր առաջարկը սահմանված է մինչև 2021/22 մրցաշրջան: ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղում Ձագոևը մասնակցել է 12 խաղի:
Կիսապաշտպան Կիրիլ Նաբաբկինը կլքի ԲԿՄԱ-ն: Ակումբը որոշել է նոր պայմանագիր չառաջարկել Նաբաբկինին: Վերջինս ԲԿՄԱ-ում է 2009 թ-ից: Հարազատ թիմում անցկացրել է 253 հանդիպում: