«29 տարեկան եմ, 29 թվի ծնված․․․սաղ 29 ա։ Վաղն եմ լինում 29, էսօր հլը 19 եմ»,— ասում է Ալբերտ Ազարյանը, որի հետ ArmSport-ը երեկ՝ ծննդյան նախօրեին, զրուցել է տարբեր թեմաների շուրջ։
Արդեն այսօր՝ փետրվարի 11-ին, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի ու ԽՍՀՄ 11-ակի չեմպիոնը դառնում է 92 տարեկան։
ArmSport-ի ողջ անձնակազմը շնորհավորում է լեգենդար մարզիկին՝ մաղթելով քաջառողջություն ու երկար տարիների կյանք։
Ամբողջական հարցազրույցն՝ այսօր։