Ֆուտբոլիստ Ալեքս Ջունիոր Քրիստիանի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է։ Կողմերը համատեղ որոշում են կայացրել չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Ալեքս Ջունիորը «Արարատ-Արմենիային» միացել էր 2019 թվականի ձմռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 45 խաղի և դարձել 6 գոլային փոխանցման հեղինակ:
Ակումբը շնորհակալություն է հայտնում Ալեքսին և մաղթում նրան հաջողություն: