«Ալաշկերտի» բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը կարիերան կշարունակի Սամարղանդի «Դինամոյում», որը նախորդ մրցաշրջանի արդյունքներով դուրս է մնացել Ուզբեկստանի Բարձրագույն խմբի առաջնությունից։
Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին: 29-ամյա ֆուտբոլիստը մեզ հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունն ու նշել՝ երկուշաբթի առավոտյան կժամանի Սամարղանդ, ինչից հետո պայմանագիր կկնքի ակումբի հետ:
Գլիշիչը 2018 թվականից է հանդես գալիս Հայաստանում՝ սկզբում պաշտպանելով «Ուրարտուի» գույները, իսկ 2019 թվականից՝ «Ալաշկերտի»: Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Գլիշիչը 10 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 1 գոլի հեղինակ:
Բոսնիացի ֆուտբոլիստն «Ալաշկերտի» հետ դարձել է Հայաստանի նախորդ առաջնության չեմպիոն և սուպերգավաթակիր: