«Մոնակոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է bookmaker-ratings.ru-ն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Վեսթ Հեմը»։
Գոլովինի և «մոնեգասկների» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։