Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղի շրջանակում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» վաղը կընդունի ղազախական «Կայրաթին»:
Նախախաղային ասուլիսին «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը
«Մրցակիցը ուժեղ և խոցելի տեղերն արդեն բացահայտել ենք, նաև՝ առաջին խաղի շնորհիվ: Մրցակցի կազմում առաջին խաղում առաջատարների կորուստներ կային: Ինչպես նկատեցինք մարզմանը, նրանցից մի քանիսը ժամանել են Երևան, բայց դժվար է ասել կխաղան, թե ոչ:
Առաջին խաղում լավ խաղացինք, բայց մրցակցի գործոնն էլ կա: Միգուցե, «Կայրաթն» էլ ամբողջ ուժով չխաղաց, բայց մենք ավելիին էինք պատրաստ: Վաղն էլ պատրաստ ենք դիմակայել մրցակցին»:
Մարզիչը նաև հավելեց, որ օրեր առաջ Ղազախստանի գավաթի շրջանակում կայացած խաղի ընթացքում «Կայրաթը» մեծ ուժ չի ծախսել, քանի որ հեշտ հանդիպում ստացվեց (3-0), իսկ ընդմիջմանն առաջատարներից ոմանք փոխարինվեցին:
Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել է 0-0 հաշվով, իսկ մրցակցի հարկի տակ խփած գոլի առավելություն տվող կանոնն այլևս չի գործում:
«Կայրաթի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կապահովի տեղը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում ու կմրցի Սթիվեն Ջերարդի «Ռեյնջերսի» հետ, իսկ պարտության դեպքում Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում կմրցի «Լինֆիլդ»-Ֆոլա Էշ» զույգի հաղթողի հետ: