«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը ցանկանում է ակումբի հետ քննարկել թիմում իր հետագա անելիքները:
29-ամյա ֆրանսիացին ցանկանում է քննարկել իր ապագան այն քննարկումների ֆոնին, թե իբր ակումբը մտադիր է 40 միլիոն ֆունտով վաճառել նրա տրանսֆերը: Այս մասին հաղորդում է ESPN-ը:
Աղբյուրի տեղեկությամբ՝ հնարավոր է Լակազետը տեղափոխվի «Աթլետիկո»՝ մաս կազմելով Տոմաս Պարտիի՝ «Արսենալ» տեղափոխությանը: Լակազետի հեռանալու դեպքում Միկել Արտետան հույսը կարող է կապել Էդվարդ Նկետիայի հետ:
Լակազետի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: