Ալեքսիս Սանչեսը «Ինտերից» հեռանալուց հետո կարող է վերադառնալ «Բարսելոնա», որի կազմում արդեն հանդես է եկել 2011-2014 թվականներին։ Այս մասին հաղորդում է telecomasia.net-ը՝ նշելով չիլիացու բազմակողմանի լինելը․ «Նրան կարող են օգտագործել հարձակվողական ոճի կիսապաշտպանի, վինգերի և հարձակվողի դերում»։
Ավելի վաղ այս շաբաթ հաղորդվում էր, որ «Սևիլյան» ու «Գալաթասարայը» կպայքարեն Սանչեսի համար, որից «Ինտերն» ուզում է ազատվել։
«Ինտերի» կազմում Ալեքսիսը 109 խաղում խփել է 20 գոլ ու դարձել 23 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը Ալեքսիսին գնահատում է 3,5 մլն եվրո։