Ռուսական ԲԿՄԱ-ի նախկին հարձակվող Ահմեդ Մուսան պատմել է, թե որ դիրքում է սկսել ֆուտբոլիստի կարիերան ու խոսել է նաև Եվրոպայում ադապտացվելու մասին.
«Ֆուտբոլային կարիերաս սկսել եմ դարպասապահի դիրքում: Նույնիսկ չեմ կարող ասել, թե ինչը ինձ ստիպեց դառնալ դաշտային խաղացող: Ես լավագույն դարպասապահներից մեկն էի:
Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրս կնքել եմ «Վենլոյի» հետ: Երբ ստորագրեցի պայմանագիրս, չէի կարողանում մեկնել Նիդերլանդներ, քանի որ 18 տարեկան չկայի: Երբ բոլորեց 18 տարիս, համալրեցի «Վենլոյի» շարքերը: Առաջին խաղից առաջ 2 պարապմունք անցկացրի, որոնք շատ դժվար էին:
Ես լացում էի, երբ խաղում էի ցուրտ պայմաններում: Մի անգամ նույնիսկ որոշեցի հետ վերադառնալ Նիգերիաա, սակայն մենք՝ աֆրիկացիներս, սկսած գործն ավարտին հասցնելու կարգախոս ունենք»,-ասել է Մուսան:
2012-2016 թթ-ին Մուսան խաղացել է ԲԿՄԱ-ի կազմում, այնուհետև տեղափոխվել «Լեսթեր», որի կազմում անցկացրած 33 խաղում նիգերիացին դարձել է 5 գոլի հեղինակ: 2018 թ-ին Մուսան տեղափոխվեց «Ալ-Նասր»: