Ֆրանսիական «Ամյենի» նախագահը Բերնար Ժոանենը մտադիր է բողոքարկել երկրի ֆուտբոլային ղեկավարության այն որոշումը, ըստ որի թիմը դուրս է մնացել բարձրագույն խմբից, տեղեկացնում է Goal-ը:
«Անարդար է, երբ թիմը ստիպված է թողնել բարձրագույն առաջնությունը այն պատճառով, որ կորոնավիրուսն է թակել մեր դռները:
Նրանք որոշեցին դադարեցնել Լիգա 1-ը և մեզ հնարավորություն չտվեցին փրկվելու:
Մենք բողոքարկելու ենք այդ որոշումը: Ակնկալում ենք ՝ 40-50 միլիոն եվրո փոխհատուցում ստանալ: », ասել է Ժոանենը:
Հիշեցնենք, որ «Ամյենը» վերջերս զրկվեց իր տիտղոսային հովանավորից: