Շաբաթ, օգոստոսի 7-ին, կայացավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչը: Վճռորոշ խաղում հանդիպեցին ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց ԱՄՆ հավաքականի հաղթանակով՝ 87:82 հաշվով:
Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Քևին Դյուրանտն էր` 29 միավոր: Ջեյսոն Տատումի հաշվին 19 միավոր է, իսկ Դրյու Հոլիդեյը և Դեմիեն Լիլարդը վաստակեցին 11 միավոր:
Ֆրանսիայի հավաքկաանի կազմում ամենաշատ միավորները վաստակել են Ռուդի Գոբերը և Էվան Ֆուրնիեն՝ 16-ական միավոր:
Այսպիսով, ԱՄՆ-ի հավաքականը չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն: Ընդհանուր առմամբ, ամերիկացիները 16 անգամ նվաճել են ոսկե մեդալներ: Ֆրանսիան երրորդ անգամ դարձավ խաղերի արծաթե մեդալակիր: Վերջին անգամ դա տեղի էր ունեցել 2000 թվականին: