ԱՄՆ հավաքականը հաղթել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի (Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիա) Ազգերի լիգայում՝ եզրափակչում առավելության հասնելով Կանադայի ազգային հավաքականի նկատմամբ (2:0):
Ամերիկացիները դուրս եկան մրցաշարի եզրափակիչ՝ կիսաեզրափակչում հաղթելով Պանամայի հավաքականին (2:0): Նույն հաշվով ԱՄՆ-ն վճռորոշ խաղում հաղթեց Կանադային, գոլերը խփեցին Քրիս Ռիչարդսը (12-րդ րոպե) և Ֆոլարին Բալոգունը (34): Բրոնզե մեդալակիր դարձավ Մեքսիկայի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում 1:0 հաշվով հաղթեց Պանամայի ընտրանուն:
Նշենք, որ Ազգերի լիգայի ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախորդ խաղարկության հաղթողը ևս ԱՄՆ-ն էր։ 2020 թվականին ամերիկացիները եզրափակիչում հաղթեցին Մեքսիկայի հավաքականին (3:2)։ Մրցաշարն անցկացվել է ԱՄՆ Նևադա նահանգի Փարադայս քաղաքում։