«Բարսելոնան» մտադիր է բաժանվել թիմի կիսապաշտպան Իվան Ռակիտիչից։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով sport-english.com-ին, անգլիական ակումբներից մեկը 15 միլիոն եվրոյի առաջարկ է արել խորվաթ ֆուտբոլիստի համար, սակայն կատալոնական ակումբը մերժել է այն։
Աղբյուրը չի պարզաբանում, թե որ ակումբի մասին է խոսքը։
«Բարսելոնան» մտադիր է Ռակիտիչի վաճառքից ստանալ 35 միլիոն եվրո։