ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էրերան խոսել է իր թիմակից Լիոնել Մեսսիի՝ ֆրանսիական ակումբում ադապտացվելու մասին։
«Այնպիսի ֆուտբոլիստների մոտ, ինչպիսին Լեոն է, այդ պրոցեսն ավելի արագ է ընթանում։ Նա նույն կերպ կարող է խաղալ Ֆրանսիայում, Իսպանիայում, կամ էլ Ճապոնիայում և Մադագասկարում։
Նրա խաղաոճն այնպիսին է, որ հիմնականում աշխատում է գնդակով և փորձում է «կարդալ» խաղը։ Ցանկանում եմ հերքել այն միֆը, որ երկու առաջնությունների միջև առկա է մակարդակների մեծ տարբերություն։ Լավ ֆուտբոլիստները ցանկացած առաջնությունում կարողանում են իրենց դրսևորել»,- այս մասին իսպանացին նշել է Mundo Deportivo-ին տված հարցազրույցի ընթացքում։