Անդրեյ Շևչենկոն դարձել է Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար։
«Միլանի», «Չելսիի» և Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվողն ընտրվել է ՈւՖԱ-ի նոր նախագահ։ Ընտրություններին կողմ է քվեարկել 93 մարդ, մեկը ձեռնպահ է մնացել (Շևչենկոն)։ Նա միակ թեկնածուն էր։
2004 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը ներկայացրել է ուկրաինական ֆուտբոլի զարգացման 9 քայլ՝ թափանցիկություն, թվայնացում, մասնագետների պատրաստում, ազգային թիմերի զարգացում, համագործակցություն ակումբների հետ, արբիտրաժային բարեփոխումներ, հետվնասվածքային վերականգնում, արդյունավետ մարքեթինգ, միջազգային համագործակցություն։
Նախկինում ՈւՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Անդրեյ Պավելկոն, որն այժմ գտնվում է քննչական մեկուսարանում։