«Բարսելոնայի» և «Վիսել Կոբեի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարիերան կշարունակի ԱՄԷ-ում։ Իսպանացին դարձել է «Էմիրեյթս» ակումբի ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 39-ամյա իսպանացին պայմանագիր կկնքի մինչև 2024 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Հուլիսի 2-ին Ինյեստան դարձավ ազատ գործակալ, քանի որ ավարտվեց նրա պայմանագիրը «Վիսել Կոբեի» հետ, որի կազմում նա խաղում էր 2018 թվականից։
Մինչ այդ նա «Բարսելոնայում» անցկացրել է 16 տարի։