Անժելո Մենեզեսի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է, և կողմերը համատեղ որոշում են կայացրել չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Անժելոն թիմին միացել էր 2019 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում մասնակցել է 53 խաղի, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ակումբը շնորհակալություն է հայտնել Անժելոյին և մաղթել նրան հաջողություն: