Հունաստանի Հերակլիոն քաղաքում փետրվարի 17-23 ընթացող կանանց թենիսի W15 Heraklion միջազգային մրցաշարում փայլուն մեկնարկած հայաստանցի Անի Ամիրաղյանը լքել է պայքարը 1/8 եզրափակչում։
Փետրվարի 20-ին Անին մրցել է WTA-ի վարկանիշային աղյուսակի 456-րդ հորիզոնականը զբաղեցնող 20-ամյա իտալուհի Տատայնա Պյերիի հետ, սակայն չի կարողացել հաղթահարել նրա արգելքը:
1ժամ 18 րոպե տևած խաղում իտալուհին հաղթել է 6:2 , 6:4 հաշվով՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր։ Նրա մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչներ՝ Աննա Ուկոլովա — Պոլինա Լեյկինա դիմակայության հաղթողը:
26-ամյա թենիսիստ Անի Ամիրաղյանը մրցաշարում պայքարը սկսել էր որակավորման փուլից. հայ թենիսիստուհին նախ 1-ին շրջանում 6:2,6:3 հաշվով հաղթել էր 18-ամյա հոլանդուհի Իզաբել Հավերլագին, ապա ITF-ի դասակարգման աղյուսակում 1154-րդ վարկանիշն ունեցող 22-ամյա իսրայելցի Յարդեն Ակլերին՝ 6:2,6:1 հաշվով։ 1/16-րդ փուլում արդեն Ամիրաղյանը ուժեղ էր գտնվել 22-ամյա ռուսաստանցի Էլինա Նեպլեյի հետ դիմակայությունում։