Լեհաստանում ընթանում է «Աշխարհն ընդդեմ Լեհաստանի» մրցաշարը:
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի ներկայացուցիչ Աննա Սարգսյանը ևս մասնակցում է մրցաշարին։
Լեհաստանի ներկայացուցիչ շախմատիստների դեմ անցկացրած 4 մրցախաղում Սարգսյանը տարել է 2 հաղթանակ և 2 պարտիայում էլ խաղաղ դաշն կնքել:
Մրցաշարին մասնակցում են 10 մասնակիցներ՝ 5-ական Լեհաստանից և աշխարհից: Աննա Սարգսյանը հանդես է գալիս Աշխարհի հավաքականի կազմում: