«Աստանայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տիխոնովը որակազրկվել է 2 տարով՝ Ղազախստանում ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու արգելքով, հայտնում է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վերահսկիչ-կարգապահական կոմիտեն:
51-ամյա մասնագետը պատժվել է նրա համար, որ «Կայրաթի» հետ խաղի 42-րդ րոպեին թիմին «հանել» է խաղադաշտից
Հիշեցնենք, որ «Աստանան» ունի 56 միավոր, սակայն թիմը նահանջել է երկրորդ տեղ և թույլ է տվել առաջ անցնել «Տոբոլին», որն այժմ ունի 58 միավոր: