Անգլիական «Լիվերպուլը» կարող է ձեռք բերել «Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Ջոն Մաքգինին: Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Հաղորդվում է, որ այս տեղափոխությունը ցանկանում է տեսնել անձամբ «կարմիրների» ղեկավար Յուրգեն Կլոպը, ով տպավորված էր Եվրո-2020-ում 26-ամյա շոտլանդացու խաղից:
Մաքգինի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրոյով: