Արգենտինացի մասնագետ Գաբրիել Հայնցեն ազատվել է «Ատլանտա Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը: Թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայնցեի օգնական Ռոբ Վալենտինոն:
Հայտարարության մեջ նշվում է, որ Արգենտինայի հավաքականի նախկին խաղացողից բաժանվելու որոշման պատճառ են հանդիսացել «թիմի ամենօրյա ղեկավարման հետ կապված մի շարք խնդիրներ»:
Հայնցեն ակումբը գլխավորել էր անցյալ տարվա դեկտեմբերին և MLS-ի վերջին ութ խաղերում թիմը նրա գլխավորությամբ հաղթանակ չի տարել:
Հաջորդ տուրում «Ատլանտան» հուլիսի 22-ին կհյուրընկալվի «Սինսինատիին»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Սինսինատիի» հաղթանակը գնահատում է 2,20 գործակցով, ոչ ոքին՝ 3,45, իսկ «Ատլանտայի» հաղթանակը՝ 3,15