ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Արսեն Հարությունյանի հետ.
«Մեր լեգենդար մարզիկ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Արսեն Հարությունյանի հետ:
Նրանք եկել էին իրենց հարազատ դպրոց` Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
Ավելի վաղ, Արայիկ Հարությունյանը ֆեսյբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` նշելով, որ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում նոր ճաշարան է գործարկվել.