Բուլղարիայի առաջնության 18-րդ տուրի խաղում «Արդան» ոչ-ոքի խաղաց «Լոկոմոտիվի» հետ: Պլովդիվում կայացած հանդիպումը ավարտվեց 0:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ռումյան Հովսեփյանը մասնակցեց հանդիպանը խաղի մեկնարկից և փոխարինվեց 60-րդ րոպեին:
«Արդան» 26 միավորով Բուլղարիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: «Լոկոմոտիվը» 37 միավորով 3-րդն է: