Արթուր Ավագյանը ֆուտբոլային կարիերան «Փյունիկում» ավարտելուց հետո նշանակվել է «Փյունիկ Ակադեմիայի» գլխավոր մարզչի օգնական: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
ՈւԵՖԱ-ի մարզչական B կարգի արտոնագիր ստանալուց հետո Ավագյանը կօգնի մեր երկրորդ թիմին առաջնության գարնանային հատվածում:
Ավագյանը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2007 թվականին «Գանձասարում»: Նախկինում, Ավագյանը հանդես է եկել հայկական մի շարք ակումբներում, ինչպես նաև կես մրցաշրջան անցկացրել ղազախական «Սեմեյում»:
Ավագյանը 2015/16 մրցաշրջանում «Ալաշկերտի» հետ դարձել է Հայաստանի առաջնության հաղթող, իսկ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքի» կազմում բարձրացրել Սուպերգավաթը:
36-ամյա նախկին ֆուտբոլիստը մեր ակումբի գույներով անցկացրել էր 11 հանդիպում, այդ ընթացքում նա կատարել է որոշիչ գոլային փոխանցում «Կլուժի» դեմ խաղում և օգնել մեր թիմին ճանապարհ հարթել դեպի Եվրոպա: