Աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան Ուիմբլդոնին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է պատասխանել քաղաքական հարցերին։ Այս մասին մարզիկը հայտարարել է այսօրլրագրողների հետ զրույցում։
«Մինչև շարունակելը, պետք է ասեմ, որ քաղաքականությունից չեմ խոսի։ Ես այստեղ եմ, որպեսզի խոսեմ թենիսի մասին: Եթե ունեք քաղաքական հարցեր, կարող եք կապվել WTA-ի հետ: Նրանք կարող են ձեզ տրամադրել նախորդ մրցաշարերի իմ պատասխանները»,- ասել է թենիսիստը:
Հիշեցնենք, որ Ռոլան Գարոսի ժամանակ արտասահմանցի լրագրողները պարբերաբար դիմում էին Արինա Սոբոլենկոյին քաղաքական հարցերով, ինչի արդյունքում թենիսիստուհին մի քանի օրով դադարեցրեց բաց ասուլիսներ տալը և համաձայնեց շփվել միայն WTA-ի ներկայացուցիչների հետ։