Ազատ ոճային ըմբիշ, 79 կգ քաշային Արման Ավագյանը մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց՝ Վրաստանի ներկայացուցիչ Գոգա Մամիաուրիի հետ գոտեմարտում հաղթանակ կորզելով վերջին վայրկյաններին։
Ավագյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9-1 հաշվով հաղթանակ էր տարել էստոնացի Էրիկ Ռեինբոկի նկատմամբ, քառորդ եզրափակչում Ավագյանը հաղթահարել էր հունգարացի ըմբիշի արգելքը, իսկ կիսաեզրափակչում 11-2 հաշվով պարտություն կրել Թուրքիայի ներկայացուցիչ Ռամազան Սարիից։