«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է պաշտպան Արման Հովհաննիսյանը: Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Արման Հովհաննիսյանը 2021թ․-ի հունվարին էր միացել «Փյունիկին»: 28-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Փյունիկի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ կատարելով 1 գոլային փոխանցում:
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Արման Հովհաննիսյանին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի ու հատկապես նախորդ մրջաշրջանում թիմի չեմպիոնության հարցում լուրջ դերակատարում ունենալու համար և մաղթել նրան հաջողություն հետագա կարիերայում։