Ռուսական «Արմավիրը» որոշել է լքել ՖԱԼ-ի առաջնությունը, տեղեկացնում է Match-ը:
Առաջին դիվիզիոնի առաջնությունը լքելու որոշումը կայացրել է ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը: Կորոնավիրուսի համաճարակը ստիպել է ռուսական ակումբին գնալ այդ քայլին:
Ավելի վաղ, թիմի նախագահ Վալենտին Կլիմկովը նշել էր, որ «Արմավիրը» չի պատրաստվում դադարեցնել իր մրցելույթները:
Հավելենք. որ ՖԱԼ-ի այս առաջնությունում «Արմավիրը» զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: