«Սևան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Շահգելդյանը։ Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
Նորանշանակ գլխավոր մարզչին կօգնեն Արա Նիգոյանը և դարպասապահների մարզիչ` Գոռ Եդիգարովը։
Առաջին խմբի նոր մեկնարկած առաջնությունում Սևանը ներկայացնող թիմն անցկացրել է 2 հանդիպում և երկուսում էլ հաղթել է։