«Զենիթի» և Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբան դիմել է Ստանիսլավ Չերչեսովին, որը հեռացել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից․
«Ստանիսլավ Սալամովիչ, շնորհակալություն Ձեզ համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալություն աշխարհի առաջնության համար, շնորհակալություն Եվրոպայի առաջնությունում հայտնվելու համար։ Ցավում եմ, որ ամեն ինչ այսպես դասավորվեց Եվրո-ում, և մենք հիանալի հասկանում ենք, որ սա մեր բոլորիս մեղավորությունն ու պատասխանատվությունն է։
Ձեզ ամենալավն եմ մաղթում և հաջողություններ հետագա կարիերայում»,- գրել է Ձյուբան իր Instagram-ի էջում։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի հավաքականը Եվրո-2020-ում միևնույն խմբում էր հայտնվել Դանիայի, Բելգիայի և Ֆինլանդիայի հետ ու խմբում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը՝ չկարողանալով դուրս գալ փլեյ-օֆֆ։