Ֆուտբոլի ազգային լիգան ներկայացրել է ՖԱԼ-ի 33-րդ տուրի խորհրդանշական հավաքականը։ Լավագույնների թվում են 11 թիմերի խաղացողներ։
Խորհրդանշական հավաքականում է ընդգրկվել նաև «Վոլգարի» ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանը։
Ֆուտբոլի Ազգային Լիգայի 33-րդ տուրում «Վոլգարը» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Վելեսին»։
Հյուրերի կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը։ «Վոլգարի» կազմում 71-րդ րոպեին փոխարինման մտավ Արտյոմ Պողոսովը։