Կոտ դ’Իվուարի և Եթովպիայի ազգային հավաքականների միջև Աֆրիկայի Ազգերի գավաթի ընտրական խաղում տեղի ունեցավ չնախատեսված իրավիճակ: Հանդիպումը ընդհատվեց, ապա ավարտվեց նախանշված ժամկետից շուտ: Պատճառը հանդիպման գլխավոր մրցավարի վատառողջ լինելն էր՝ ըստ 101 Great goals-ի:
Եզրափակիչ սուլիչից 10 րոպե առաջ, երբ 3:1 հաշվով Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականն առջևում էր, հանդիպման մրցավարն իրեն վատ է զգացել և կորցրել է գիտակցությունը: Մրցավարին շտապ տեղափոխել են պատգարակով և հանձնել բժշկական թիմին:
Խաղը կարող էր շարունակվել պահեստային մրցավարի օգնոթյամբ, բայց նա ներկայացնում էր հայրենի երկիրը, ուստի իրավունք չուներ սպասարկել հանդիպումը: ՖԻՖԱ-ի պատվիրակը որոշել է հանդիպումը ժամանակից շուտ ավարտել: Այս պահին տեղեկատվություն չկա խաղի հետագա ճակատագրի մասին:
Նշենք, որ անկախ խաղի արդյունքից, երկու թիմերն էլ նվաճել են Աֆրիկայի Ազգերի գավաթի եզրափակիչ փուլի ուղեգիր։