Հայ բադմինտոնիստ Էլեն Տիրատուրյանը Իրանում պատանեկան միջազգային մրցաշարի է մասնակցում:
Աղջիկների մենախաղում պայքարը սկսելով 1/16 փուլից` Տիրատուրյանը 2-0 հաշվով առավելության է հասել իրանցի Սեթայեշ Կերմանիի նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Մեր մարզուհին Հնդկաստանը ներկայացնող Սամայրա Փանվարի հետ հանդես է եկել նաև աղջիկների զուգախաղում։ Նրանք քառորդ եզրափակչում 2-1 համառ առավելության են հասել Իրանը ներկայացնող Զահրա Ռոբատի/Ռամինա Զարեի զույգի նկատմամբ։
Այսպիսով, Տիրատուրյան-Փանվար զույգը վաղը հանդես կգա մրցաշարի կիսաեզրափակչում: