«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելլին նշել է, որ լավ մարզավիճակ է հավաքել թիմում:
«Կարծում եմ, որ վերջին մեկ ու կես ամսում ես ավելի քրտնաջան եմ աշխատել, քան նախկինում երբևէ: Առայժմ պատրաստ չեմ պաշտոնական խաղերի, ընդամենը երկու ընկերական հանդիպում եմ անցկացրել, բայց հիմա զգում եմ, որ գերազանց մարզավիճակում եմ:
Վերջին անգամ նման քաշ ունեցել եմ «Մանչեսթեր Սիթիում»: Անխոս, իմ հիմնական նպատակն է՝ Իտալիայի ազգային հավաքականի կազմում հայտնվելը Եվրո-2020-ի ժամանակ: Հիմա ես կենտրոնացած եմ աշխատանքի վրա», — Բալոտելլիի խոսքերն է մեջբերել Football Italia-ն՝ հղում անելով DAZN-ին:
Բալոտելլին «Մանչեսթեր Սիթիում» խաղացել է 2010-2013 թվականներին: «Բրեշիային» մեկ մրցաշրջանի համար նախատեսված պայմանագրով Մարիոն միացել է այս տարի: