Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրում Լևերկուզենի «Բայերը» սեփական հարկի տակ ընդունել է Բեռլինի «Հերտային»։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 4-1 հաշվով հաղթանակով։
12-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է «Բայերի» իրանցի հարձակվող Սերդար Ազմունը։ 9 րոպե անց տանտերերի առավելությունը կրկնապատկել է Ժերեմի Ֆրիմպոնգը։ 61-րդ րոպեին «Բայերի» երրորդ գոլը խփել է Մուսա Դիաբին։ «Հերտան» պատասխանել է Դոդի Լուկեբակիոյի՝ 11-մետրանոցից խփած գոլով։ Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է «Բայերի» հարձակվող Ամին Ադլին՝ 73-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը։
«Բայերը» գերմանական Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 23 խաղից հետո վաստակած 31 միավոր։ «Հերտան» 14-րդ տեղում է՝ 20 միավորով։ Առաջատարը «Բավարիան» է՝ 49 միավորով։