Բելգիական «Անդերլեխտը» ցանկանում է խզել Սամիր Նասրիի հետ կնքած պայմանագիրը, հաղորդում է L’Equipe-ը:
Հաղորդվում է, որ Նասրին չի պատասխանում ակումբի աշխատակիցների հեռախոսազանգերին: Նա մեկնել է Դուբայ, որտեղ անհատական մարզումներ է անցկացնում, քանի դեռ կարանտինային ռեժիմը չի ավարտվել:
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիր բելգիական ակումբի հետ ավարտվում է այս ամռանը:
Հավելենք, որ Բելգիայի այս առաջնությունում Նասրին անցկացրել է 9 հանդիպում և դարձել ՝ 2 գոլի հեղինակ: