«Բենևենտոյի» նախագահ Օրեստե Վիգորիտոն որոշել է պատժել թիմին՝ Ա Սերիայից դուրս մնալու համար։
Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Լացիոյի» և «Տորինոյի» միջև գրանցված ոչ-ոքիից հետո Ֆիլիպո Ինձագիի թիմը ժամանակից շուտ լքեց Իտալիայի բարձրագույն դիվիզիոնն ու հաջորդ մրցաշրջանում կխաղա Սերիա Բ-ում։ 38-րդ տուրում «Բենևենտոն» կխաղա «Տորինոյի» հետ, այդ խաղը կարող էր վճռորոշ դառնալ տեղը պահպանելու համար պայքարում։
Այդ իսկ պատճառով Վիգորիտոն որոշել է չվճարել Տորինո ինքնաթիռով մեկնելու համար և ֆուտբոլիստներին կստիպի խաղին ուղևորվել ավտոբուսով։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Ուղևորությունը կտևի մոտ 12 ժամ, քանի որ Բենևենտոն և Թուրինը գտնվում են Իտալիայի երկու տարբեր ծայրերում․ այս քաղաքների միջև հեռավորությունը մոտ 900 կմ է։