«Բեշիքթաշը» հերքել է լուրերն այն մասին, թե կարող է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի և Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսի հետ:
«Ոչ մի գործարք չի լինի, մենք ֆինանսական տեսանկյունից հնարավորություն չունենք դա իրականացնելու»,- իր սոցիալական ցանցերում «Բեշիքթաշի» հայտարարությունը մեջբերում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 37-ամյա Ռամոսն այս ամառ ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է։ Իսպանացին հանդես է եկել նաև Մադրիդի «Ռեալում» և «Սևիլիայում»: Ավելի վաղ հաղորդվում էր «Գալաթասարայից» նրա նկատմամբ հետաքրքրության մասին։
Ավելի վաղ Ստամբուլի «Բեշիքթաշի» փոխնախագահ Էմրե Քոջադաղը նշել էր, որ 37-ամյա իսպանացին ցանկանում է նոր ակումբում տարեկան առնվազն 10 միլիոն եվրո վաստակել։